Կարևոր իրադարձություններ

Ինչու է ԱԱԾ-ն մտել Հանրապետականի տարածքային կառույցի գրասենյակ. ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

12 Դեկտեմբեր, 2020 15:52
Ինչու է ԱԱԾ-ն մտել Հանրապետականի տարածքային կառույցի գրասենյակ. ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

ՀՀԿ Մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

 

Այս պահին ԱԱԾ աշխատակիցները գտնվում են ՀՀԿ Չարենցավանի տարածքային կառույցի գրասենյակում:

Ներսում գտնվող ԱԱԾ աշխատակիցները, որոնք չցանկացան ներկայանալ, ասացին` դատարանից թույլտվություն ունեն, որ քննչական գործողություններ իրականացնեն տարածքում և խուզարկեն գրասենյակը:

Ինչպես հասկացանք` ինչ-որ զանգվածային անկարգություններ կազմակերպելու պատճառաբանությամբ:

Այս պահին ընթանում է խուզարկությունը, ավարտվելուց հետո մանրամասները կներկայացնենք:

 

Լրահոս

Դիտել ավելին