Կարևոր իրադարձություններ

Կարին գյուղում 50-ամյա տղամարդը ծեծել, այնուհետ խեղդամահ է արել մորը

12 Դեկտեմբեր, 2020 15:30
Կարին գյուղում 50-ամյա տղամարդը ծեծել, այնուհետ խեղդամահ է արել մորը

Դեկտեմբերի 12-ին, ժամը 13․25-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում շտապօգնության բժշկից ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարին գյուղի տներից մեկում, խեղդամահ եղած վիճակում, կնոջ դի կա։ Դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբի ծառայողները, ճշտել կնոջ ինքնությունը։

Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 1936 թվականին ծնված կնոջը ծեծի ենթարկել, ապա ձեռքերով խեղդամահ է արել նրա 50-ամյա որդին։

Տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն։

ՀՀ ոստիկանություն

`
 

Լրահոս

Դիտել ավելին