Կարևոր իրադարձություններ

Մահացել է ռուս դերասան Վալենտին Գաֆտը

12 Դեկտեմբեր, 2020 15:18
Մահացել է ռուս դերասան Վալենտին Գաֆտը

Կյանքի 86-րդ տարում մահացել է կինոյի և թատրոնի ռուս դերասան Վալենտին Գաֆտը:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է դերասանի կինը՝ Օլգա Օստրաումովան:

Տեղեկությունը հայտնել են նաև «Современник» թատրոնից, որտեղ դերասանն աշխատել է 1969 թվականից: 

Հանդիսատեսը նրան հիշում է նաև բազմաթիվ կինոդերերի շնորհիվ։ Լավագույններից մեկը Էլդար Ռյազանովի ռեժիսորական ֆիլմերում աշխատանքն էր: 1979-ին խաղացել է ավտոտնակների կառուցման կոոպերատիվի նախագահ Սիդորկինի դերում՝ «Ավտոտնակ» կատակերգության մեջ։

Մահվան պատճառ են դարձել ինսուլտի հետևանքները, որը դերասանը տարել է 2019թ. ամռանը:

 

Լրահոս

Դիտել ավելին