Կարևոր իրադարձություններ

Եղանակը Հայաստանում. գիշերը ջերմաստիճանը կբարձրանա

12 Դեկտեմբեր, 2020 15:03
Եղանակը Հայաստանում. գիշերը ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանի տարածքում դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա գիշերը՝ 4-6, ցերեկը՝ 2-4 աստիճանով։

Այս մասին հայտնում է «Հայպետհիդրոմետ»-ը, Երեւանում դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը` +7+9 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը` -5-10, ցերեկը` +1+5,

Կոտայք լեռներում գիշերը` -5-10, ցերեկը` +1+5,

Կոտայքի նախալեռներում գիշերը` -1+1, ցերեկը` +5+7,

Սեւանա լճի ավազանում գիշերը` -5-10, ցերեկը` +1+5,

Լոռիում գիշերը` -1-6, ցերեկը` +3+7,

Տավուշում գիշերը` -2+3, ցերեկը` +5+9,

Արագածոտնի լեռներում գիշերը` -5-10, ցերեկը` +1+5,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` -1+1, ցերեկը` +7+9,

Արարատում գիշերը` -1+2, ցերեկը` +7+10,

Արմավիրում գիշերը` -1+2, ցերեկը` +7+10,

Վայոց Ձորի լեռներում գիշերը` -5-10, ցերեկը` +1+5,

Վայոց Ձորի նախալեռներում գիշերը` -1+2, ցերեկը` +7+10,

Սյունիքի հովիտներում գիշերը` 0+3, ցերեկը` +7+11,

Սյունիքի նախալեռներում գիշերը` -3-7, ցերեկը` +4+7,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` -3-7, ցերեկը` +4+7, (հովիտներում գիշերը` -1+3, ցերեկը` +7+11):

 

 

Լրահոս

Դիտել ավելին