Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    623
    637

  • RUB

    7,01
    7,27

Կարևոր իրադարձություններ

ԱՀ առողջապահության նախարարը Գևորգ Կեպենեկյանի հետ քննարկել է վիրավոր զինծառայողների հետագա բուժմանն առնչվող հարցեր

12 Դեկտեմբեր, 2020 14:19
ԱՀ առողջապահության նախարարը Գևորգ Կեպենեկյանի հետ քննարկել է վիրավոր զինծառայողների հետագա բուժմանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի նախկին քաղաքապետ, բժիշկ Գևորգ Կեպենեկյանին և  «Merieux»  հիմնադրամի «Մայր-երեխա» ծրագրի ղեկավար, բժիշկ Խելիլ Էտուին: 

Այս մասին տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը:

Ողջունելով հյուրերին` Արարատ Օհանջանյանն իր երախտագիտությունն է հայտնել  բոլոր այն միջազգային կազմակերպություններին ու անհատներին պատերազմական օրերին Արցախի առողջապահական ոլորտին ցուցաբերած  օժանդակության համար:

Գևորգ Կեփենեկյանը  ներկայացրել է Արցախի որոշ հիվանդանոցներ այցելելու և առկա խնդիրները գույքագրելու նպատակները: Հայազգի բժիշկը պատրաստակամություն է հայտնել Ֆրանսիա վերադարձից հետո կազմակերպելու բժշկական օգնություն տրամադրելու ծրագիրը, որը ենթադրում է հիվանդների առողջության ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական աջակցության ցուցաբերում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմական գործողություններից տուժած բժշկական հաստատությունների վերականգնմանը, վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժօգնության կազմակերպմանը, բուժսարքավորումների ձեռք բերմանն ու բուժանձնակազմի վերապատրաստմանը վերաբերող հարցեր:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին