Արմեն Ամիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
«Ալիևյան զառանցանքը սահմաններ չունի: Քոչվորների ցեղապետը պատերազմում դավաճանների մատնությամբ տարած հաղթանակով շատ է ոգևորվել:
Այո, կարողացաք ցավեցնել: Հայաստանի պորտալարից պոկեցիք ու հոշոտեցիք մեր զավակներին ...
Թափված արյունը ձեզ համար մահաբեր թույն է դառնալու:
Որքան էլ որ տոնեք դավաճանության արդյունքում տարած հաղթանակը,որքան էլ հոխորտաք,որ Զանգեզուրը, Սևանն ու Երևանը ձերն են, միևնույն է ադրբեջանը 100 տարվա պատմություն ունեցող , քոչվոր ցեղերից կազմված արհեստական ,,պետություն,, է:
Նայեք այս հնագույն քարտեզներին, Հայաստանն իր տեղում է, իսկ ադրբեջանի սաղմնային հետքն անգամ չի երևում...
Արենի մեկ քարանձավում հայտնաբերված 5000- ամյա կոշիկը, գինու արտադրամասը , ջինսի կտորը վկայում են հայերի բարձր քաղաքակրթության մասին...
Մեր թվարկությունից առաջ 53 թվականին ,երբ Հայաստանում բեմադրվեց Եվրիպիդեսի ,,Բաքոսուհիները ,, ողբերգությունը,,,ադրբեջանցի,, թափառող ցեղերը , նմանակելով որոշ կենդանիների ,կրակի շուրջ անկանոն շարժումներ էին անում։
Դրանից շուրջ 2000 տարի հետո միյայն այդ ցեղերը հայտնվեցին մեր տարածաշրջանում:
Մենք էլ քրիստոնեական մարդասիրությամբ թույլ տվեցինք ապրել մեզ հետ, մեր կողքին։
Մենք դեռ կշտկենք մեր մեջքը, կմաքրվենք դավաճաններից , կվերադառնանք մեր մշակույթին ու հավատքին, ու կրկին միաբանված կապրենք մեր հայրենիքում, կշենացնենք մեր տունը։
Իսկ դուք, երբեք չեք ձերբազատվի քոչվորի բարդույթից ու այդպես էլ կմնաք անհայրենիք ու անհասցե...