Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,8
    7,05

Կարևոր իրադարձություններ

Փոխգնդապետ Վազգեն Նիկողոսյանը հյուսիս-արևելյան կարևոր բարձունքում հետ է մղել թշնամու հարյուր հոգանոց խմբի գրոհները. ճանաչենք մեր հերոսներին

12 Դեկտեմբեր, 2020 13:50
Հեղինակ՝ Պաշտպանության Բանակ
Փոխգնդապետ Վազգեն Նիկողոսյանը հյուսիս-արևելյան կարևոր բարձունքում հետ է մղել թշնամու հարյուր հոգանոց խմբի գրոհները. ճանաչենք մեր հերոսներին
Փոխգնդապետ Արտակ Վահրամի Կարապետյանը հմտորեն և արդյունավետ կերպով ղեկավարել է ենթականերին, կառավարել մարտը, ապահովել վիրավորների ժամանակին դուրս բերումը, ստորաբաժանման համալրումը պահեստազորայիններով, անձամբ մասնակցել թշնամու առաջխաղացումը կասեցնելու համար մղված մարտերին:
 
Անձնական արիություն է ցուցաբերել փոխգնդապետ Վազգեն Ժիրիկի Նիկողոսյանը՝ հյուսիս-արևելյան հատվածում գտնվող կարևոր բարձունքում, թշնամու հարյուր հոգանոց խմբի գրոհները հետ մղելու ժամանակ՝ խոցելով հակառակորդի մեծաթիվ կենդանի ուժ:
Հյուսիս-արևելյան Ճակատային գծում, թշնամական ուժերի ջախջախմանը նպաստել, և մեր դիրքերի մատույցները անառիկ է պահել կապիտան Սարգիս Վաչագանի Ջիլավյանը:
Սերժանտ Էդգար Սուրենի Եղիազարյանը հարավային ճակատում մասնակցել է մեր ուժերի կազմակերպած հակագրոհին՝ յուրային հրամանատարական դիտակետի վրա տեղադրելով մեր դրոշը և կորուստներ պատճառել հակառակորդին:
Թշնամական հրետակոծության պայմաններում ծառայողական պարտականությունները և մարտական առաջադրանքները բարձր մակարդակով ու բարեխղճորեն են կատարել պահեստազորային Գարի Էդուարդի Հովսեփյանը, կապիտան Էմմա Արամայիսի Գրիգորյանը, սերժանտ-պայմանագրայիններ Նորայր Վլադիմիրի Գրիգորյանը, Արսեն Ստեփանի Պետրոսյանը, ավագ սերժանտ-պայմանագրային Արտաշես Վալերիի Ավանեսյանը:
Փառք մեր բոլոր հերոսներին:

Լրահոս

Դիտել ավելին