Կարևոր իրադարձություններ

Դանիել Իոաննիսյանը պնդում է` Նաիրի Հոխիկյանը սուտ ինֆորմացիա է տարածել իր քրոջ հասցեին

12 Դեկտեմբեր, 2020 13:15
Հեղինակ՝ Դանիել Իոաննիսյան
Դանիել Իոաննիսյանը պնդում է` Նաիրի Հոխիկյանը սուտ ինֆորմացիա է տարածել իր քրոջ հասցեին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ  Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Սա իրեն լրագրող համարող Նաիրին է, ով իրականում, գիտակցված ստեր է տարածում։ Նաիրին` թիկունքին կամավորական աջակցելու համար հոկտեմբերի 10-ին Ստեփանակերտ մեկնած քրոջս մասին ստերի փունջ է գրել։
Քույրս գնացել էր առանց իմ իմացության։ Հրադադարը խախտվեց ու քույրս հրետանակոծության տակ ընկավ, վախեցավ։ Ոմանց քրոջս պահվածքը կասկածելի թվաց, իրեն տարան ապաստարան, հեռախոսը ձեռքից խլեցին, ամբողջությամբ ուսումնասիրեցին, ապա ԱԱԾ կանչեցին։ ԱԱԾ-ն եկել, տեղում արագ հասկացել էր, որ պարզապես վախեցած երեխա է, հեռախոսը վերադարձրել էր քրոջս ու տարել հյուրանոց։ Դրանից հետո նոր ես իմացա, որ քույրս Ստեփանակերտում է։
Նաիրին, սակայն, փոխելով այդ պատմության ամսաթիվը, աղավաղելով փաստերը ներկայացրել է պատմությունն այնպես, կարծես քույրս եկել, իրենց ապաստարանն ու ինչ որ ռազմավարական օբյեկտներ է նկարել, ԱԱԾ-ին էլ Երևանից են հրահանգել բաց թողնել։ Նաիրին չի ասել, որ պատմության ընթացքում հեռախոսը երեխայի ձեռքից վերցրել են, չեն թողել, որ որևէ տեղ զանգի։ Նաիրին նենգորեն ստում է ԱԱԾ-ի կողմից քրոջս հեռախոսում ինչ որ օբյեկտների նկարներ գտնելու մասին, քանի որ նման նկարներ չկային, իսկ հեռախոսը ոչ թե ԱԱԾ-ն է ուսումնասիրել, այլ հենց իրենք։ Իրենք ԱԱԾ-ին որևէ օբեկտի նկարի մասին բան չեն ասել (քանի որ այդպիսի նկար չկար)։ Նաիրին չի գրել, որ ԱԱԾ-ն իրենց աչքի առաջ է ուսումնասիրել դեպքը ու համոզվել, որ խնդիր չկա ու առանց որևէ տեղից զանգ ստանալու քրոջս օգնել են, որ հյուրանոց հասնի։
Ի վերջո, Նաիրին, շատ լավ ճանաչելով ինձ, և, տեսականորեն իմանալով լրագրողական էթիկայի կանոնները, կարող էր գրելուց առաջ ինձ հարցնել այս պատմության մասին։ Բայց Նաիրին գիտեր, որ հարցնելու դեպքում չի կարողանա քրոջս մասին այս ստերը տարածել։
Նաիրիի գրառումը կարող եք տեսնել այստեղ` https://m.facebook.com/story.php?story_fbid=10157939092358831&id=596218830
Նաիրիի գրածը ուղարկելու ենք ԱԱԾ, որ ստուգեն, իսկ չհաստատվելուց հետո պահանջելու ենք, որ իր վրա սուտ մատնության հոդվածով գործ հարուցվի։ Սուտը չափ ու սահման պետք է ունենա։
Հ.Գ. Նաիրին նաև պատերազմի ժամանակ էր ստեր տարածում և երբ իրեն անձնական նամակով ասում էի, որ սուտ է, պատասխանում էր, որ գիտի, բայց այդպես է պետք։ Այդ խոսակցության screenshot-ը, եթե պետք է, կարող եմ հրապարակել։

 

Լրահոս

Դիտել ավելին