Կարևոր իրադարձություններ

Ոչ ոք չկանգնեց առաջին քրիստոնյա երկրի կողքին. Շեր

12 Դեկտեմբեր, 2020 12:45
Ոչ ոք չկանգնեց առաջին քրիստոնյա երկրի կողքին. Շեր

Հայկական արմատներով հանրահայտ փոփ-երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) «Թվիթեր»-ի իր էջում գրել է․

«Խավար օրեր են ողջ քրիստոնեության համար: Ոչ ոք չի կանգնում առաջին քրիստոնյա ժողովրդի կողքին, քանի որ մեր ունեցածը միայն պատմություն է և մշակույթ ու արտահանելու ոչինչ չունենք… Շնորհակալություն մարդկությանը»:

Երգչուհին նաև նշել է, որ Հայաստանը փոքրիկ երկիր է, որը Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են ոչնչացնել․ «Թուրքը սպանել է 2 մլն մարդու: Հիմա Ադրբեջանն է փորձում ոչնչացնել այն: Նրանք ունեն «սև ոսկի» մարդկանց սպանելու կամ նայելու, թե ինչպես են ուրիշներն անում դա: Ռուսաստանը ցանկանում է նրա հողը: Աստված պահի և պահպանի քեզ, իմ հայրիկի տուն»

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը կիսվել է Շերի գրառմամբ, հավելելով. «Զգացողությունը, որը հիմա ունեն ողջ աշխարհի հայերը, համակել է մեզ: Շնորհակալություն, Շե՛ր»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին