Կարևոր իրադարձություններ

Մահվան ելքով վրաերթեր Լոռու մարզում

12 Դեկտեմբեր, 2020 12:01
Մահվան ելքով վրաերթեր Լոռու մարզում

Դեկտեմբերի 11-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա Համլետ Պողոսյանին, որը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն։ 

Դեկտեմբերի 11-ին, ժամը 19.05-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհին՝ Ձորագետ համայնքի վարչական տարածքում, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 55 տարեկան տղամարդու և դիմել փախուստի. տղամարդը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին