Կարևոր իրադարձություններ

Մահացել է «Մանթաշի գնդի» լեգենդար հրամանատար Ներսես Եղոյանը՝ Բատյան

12 Դեկտեմբեր, 2020 11:30
Հեղինակ՝ Վահագն Վարագյան
Մահացել է «Մանթաշի գնդի» լեգենդար հրամանատար Ներսես Եղոյանը՝ Բատյան

«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Այսօր կյանքից հեռացել է Արթիկի տարածաշրջանի ամենաերևելի ֆիդայապետ, «Մանթաշի գնդի» լեգենդար հրամանատար Ներսես Եղոյանը՝ Բատյան:
Գնդապետ Եղոյանը մասնակցել է Արցախի ազատագրմանը Արաքսից մինչև Օմար, այնուհետև նվիրվել բանակաշինության գործին՝ լինելով ֆիզիկական պատրաստության վարչության պետը: Լեգենդար հրամանատարը իր ընտանիքով է ծառայել Հայրենիքին: Որդին ավագ լեյտենանտ Բենիամին (Մոնթե) Եղոյանը զոհվեց ապրիլյան պատերազմին Մեխակավանի պաշտպանության ժամանակ:
Հավերժ հիշատակ պարոն Գնդապետ:
 

 

Լրահոս

Դիտել ավելին