Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    521,5

  • EUR

    619
    632

  • RUB

    6,91
    7,17

Կարևոր իրադարձություններ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 995 նոր դեպք

12 Դեկտեմբեր, 2020 10:44
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 995 նոր դեպք

Դեկտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 147312 դեպք, որոնցից 124521-ն` առողջացած, 2462-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19714 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 545240 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2846 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 995 նոր դեպք: Ունենք 1047 առողջացած և 17 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 615 է:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին