Կարևոր իրադարձություններ

Անցած մեկ օրում ԼՂ է վերադարձել 481 փախստական. ՌԴ ՊՆ

12 Դեկտեմբեր, 2020 10:18
Անցած մեկ օրում ԼՂ է վերադարձել 481 փախստական. ՌԴ ՊՆ

ՀՀ-ից մեկ օրում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ է վերադարձել 481 փախստական, ընդհանուր առմամբ,  վերադարձել է նախկինում տեղահանված ավելի քան 37,5 հազար քաղաքացի, գրում է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:

Ռուս խաղաղապահները քսանչորս դիտակետերում շուրջօրյա հետևում են իրավիճակին և հրադադարի ռեժիմի պահպանմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին