Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,83
    7,09

Կարևոր իրադարձություններ

Աբովյան և Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ

12 Դեկտեմբեր, 2020 10:11
Աբովյան և Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ

Դեկտեմբերի 11-ին, ժամը 23:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ` Տիգրան Բ., ծնված 1990 թ․) և « Kia Forte» (վարորդ՝ Արտակ Խ․) մակնիշների ավտոմեքենաները։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և «KIA forte» մակնիշի ավտոմեքանայի ուղևոր Լուիզա Մ․-ին (ծնված 1999 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Լրահոս

Դիտել ավելին