Կարևոր իրադարձություններ

Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին մեքենա է այրվել

12 Դեկտեմբեր, 2020 10:04
Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին մեքենա է այրվել

Դեկտեմբերի 12-ին, ժամը 01:00-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:18-ին, մարվել՝ 01:36-ին: Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 33-րդ կմ-ին այրվել է «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայի  (վարորդ՝ Շիրազ Բ․) սրահը և կոտրվել՝ ապակիները։

 

Լրահոս

Դիտել ավելին