Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515
    521

  • EUR

    621,5
    634,5

  • RUB

    6,93
    7,19

Կարևոր իրադարձություններ

Խմբակցության նիստի ժամանակ Տաթեւիկ Հայրապետյանը զայրացել եւ կոպիտ է խոսել. անգամ արտասվել է. «Ժողովուրդ»

12 Դեկտեմբեր, 2020 09:23
 Խմբակցության նիստի ժամանակ Տաթեւիկ Հայրապետյանը զայրացել եւ կոպիտ է խոսել. անգամ արտասվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը նոյեմբերի 10-ի գիշերը, հենց ԱԺ-ում տեղեկանալով, որ քաղաքական իշխանություններն Արցախի կապիտուլացիայի փաստաթուղթ են ստորագրել, հայտնվել է շատ ծանր վիճակում եւ հարձակվել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա՝ ասելով, թե դու դավաճան ես։

Ըստ մեր տեղեկությունների՝ պատգամավորը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստի ժամանակ, երբ նիստին ներկա է գտնվել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շատ կոպիտ ու կոշտ հայտարարությամբ է հանդես եկել ու իշխանություններին մեղադրել է Ադրբեջանին սադրելու, պատերազմ հրահրելու ու վերջում նման խայտառակ փաստաթուղթ ստորագրելու համար:

 

Մեր աղբյուրները փոխանցում են, որ Հայրապետյանն այնքան վրդովված ու զայրացած է եղել ստեղծված իրավիճակից, որ խմբակցության պատգամավորներն են հորդորել հանդարտվել, քանի որ վերջինս ելույթի ժամանակ անգամ արտասվել է:

Նկատենք, որ այդ օրվանից մինչեւ այժմ Տաթեւիկ Հայրապետյանի հետ անհնարին է դարձել խոսելը. նա ինքնամփոփ է դարձել։ Արդեն տեւական ժամանակ է՝ «Ժողովուրդ» օրաթերթը փորձում է զրուցել Տաթեւիկ Հայրապետյանի հետ, սակայն պատգամավորը հայտարարում է, որ իսկապես ի վիճակի չէ որեւէ բան խոսել, որեւէ հարցի պատասխանել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին