Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520,5

  • EUR

    625,5
    637,5

  • RUB

    6,91
    7,17

Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը Վանեցյանին բանագնացների միջոցով ուղարկված «թեզերն» արդեն հրապարակային են հնչեցվում. «Փաստ»

12 Դեկտեմբեր, 2020 08:39
 Փաշինյանը Վանեցյանին բանագնացների միջոցով ուղարկված «թեզերն» արդեն հրապարակային են հնչեցվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե իրենք պատրաստ են երկխոսության՝ պայմանով, որ այդ խոսակցությունը չընկալվի որպես նահանջ՝ բռնության եւ հարկադրանքի սպառնալիքի առաջ: Նրա խոսքով, որեւէ մեկը հարկադրանքի, սպառնալիքի ու բռնության լեզվով չպետք է խոսի:

«Մենք պետք է ընդհանուր ըմբռնում ունենանք, պայմանավորվենք, հրաժարվենք բռնության եւ սպառնալիքի խոսույթից»,- ասաց Փաշինյանը՝ հատուկ շեշտելով, որ խոսքը իրական մտադրությունների մասին է: Սա փաստացի գնահատվում է որպես հերթական մեսիջ՝ ուղղված ընդդիմադիր ուժերին, հստակ երաշխիքներ ստանալու նպատակով:

Բանն այն է, որ, ինչպես նշել էին օրեր առաջ, Նիկոլ Փաշինյանը բանագնացներ էր ուղարկել ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի մոտ՝ քննարկելու իշխանության անցնցում փոխանցման հնարավորությունը:

Մեր տեղեկություններով, քանզի դրական պատասխան չի ստացել, հիմա նույն առաջարկը հնչեցնում է հրապարակային: Թեպետ ընդդիմադիր գրեթե բոլոր ուժերի ներկայացուցիչները հստակ հայտարարել են անվտանգության երաշխիքնեի ու, այսպես կոչված, «մարդասիրական միջանցքի» մասին, խնդիրը դեռեւս բաց է մնում, քանի որ, մեր տեղեկություններով, Փաշինյանը երաշխիքներ է ցանկանում նաեւ մասնավորաբար իրավական պատասխանատվության առումով, ինչի հետ կապված որեւէ համաձայնություն չի ստացել:

Ուստի հիմա ԱԺ ամբիոնից նա արդեն հրապարակային է հնչեցրել այն «թեզերը», որոնք փոխանցվել էին Վանեցյանին բանագնացների միջոցով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին