Կարևոր իրադարձություններ

Կարծում եմ արտարժութային շուկայում ներկա ռիսկերը խիստ կարճաժամկետ են. Արտակ Մանուկյան

11 Դեկտեմբեր, 2020 23:58
Հեղինակ՝ Արտակ Մանուկյան
Կարծում եմ արտարժութային շուկայում ներկա ռիսկերը խիստ կարճաժամկետ են. Արտակ Մանուկյան

Արտարժույթի շուկայում ԿԲ դեռևս ամբողջ ծավալով չի կիրառում իր գործիքակազմը, քանի որ արտարժութային շուկայում ներկա իրավիճակը դիտարկում է որպես միմիայն անորոշությամբ պայմանավորված շոկ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ նշելով որ իր կարծիքը հենված է փաստերի վրա։

«2020թ հոկտեմբերի վերջին ՀՀ համախառն միջազգային պահուստները կազմում էին 2.31 մլրդ ԱՄՆ դոլար։

Նոյեմբեր ամսվա ընթացքում պահուստները նվազել են 38 մլն դոլարով՝ կազմելով 2.28 մլրդ դոլար։ Համեմատության համար նշեմ, որ հեղափոխական 2018թ ապրիլ ամսվա ընթացքում միջազգային պահուստները նվազեցին շուրջ 195 մլն ԱՄՆ դոլարով, իսկ 2020թ ապրիլին, երբ COVID-ով պայմանավորված արտարժութային շուկայում կրկին առկա էր բավական մեծ ճնշում՝ պահուստները նվազեցին 91 մլն ԱՄՆ դոլարով։

Ամփոփելով կարծում եմ, որ արտարժութային շուկայում ներկա ռիսկերը խիստ կարճաժամկետ են (որի մասին են խոսում նաև ԿԲ քայլերը) և այդ ռիսկերից խուսափելու լավագույն լուծումը խուճապի մեջ չընկնելն է և հավելյալ սպեկուլյատիվ ռիսկեր չգեներացնելը։

ԿԲ ունի բավական գործիքակազմ, ըստ անհրաժեշտության միջամտելու համար (ինչպես նշեցի շուրջ 2 մլրդ 277 մլն ԱՄՆ դոլարի չափով, որոնք ի դեպ հեղափոխությունից հետո աճել են 238 մլն ԱՄՆ դոլարով)։ Ես հավատում եմ մեր պետականությանը, ազգային դրամին ու նաև նրան, որ ազգովի այս շոկն էլ կհաղթահարենք մեր քրտնաջան աշխատանքով»,- ասված է գրառման մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին