Կարևոր իրադարձություններ

Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի «կանաչ» ցանկում

11 Դեկտեմբեր, 2020 22:09
Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի «կանաչ» ցանկում

Հայաստանի Հանրապետությունը կրկին հայտնվել է Ուկրաինայի «կանաչ» ցանկում։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը:

 

Ըստ այդմ, առնվազն մինչև դեկտեմբերի 18-ը, Հայաստանից Ուկրաինա ժամանող ուղևորներից, եթե նրանք վերջին 14 օրվա ընթացքում չեն եղել այլ՝ "կարմիր" ցանկի պետությունում, COVID-19-ի թեստավորում կամ ինքնամեկուսացում չի պահանջվելու։
 
Միաժամանակ, COVID-19 ծածկող ապահովագրության առկայության պահանջը մնում է ուժի մեջ (բացի Ուկրաինայի քաղաքացիներից և Ուկրաինայում մշտական բնակչի կարգավիճակ ունեցող օտարերկրացիներից)։
 

Լրահոս

Դիտել ավելին