Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    521,5

  • EUR

    619
    632

  • RUB

    6,91
    7,17

Կարևոր իրադարձություններ

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ (լուսանկարներ)

11 Դեկտեմբեր, 2020 21:37
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ (լուսանկարներ)

Դեկտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: 

Հոսպիտալի բուժանձնակազմը նախարարին ներկայացրել է ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին և պահեստազորայիններին ցուցաբերվող բուժօգնության հետ կապված աշխատանքները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հոսպիտալի բժշկական անձնակազմին՝ իրենց առաքելությունը պատվով իրականացնելու համար։

Վաղարշակ Հարությունյանը շրջել է հոսպիտալի բաժանմունքներում, զրուցել զինծառայողների հետ և շուտափույթ ապաքինում մաղթել։ Պաշտպանության նախարարը գերատեսչական պարգևներով է պարգևատրել պատերազմում հերոսաբար կռված տղաներին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԶՈՒ ռազմաբժշկական վարչության և ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետերի հետ քննարկել է պատերազմի օրերին ռազմաբժշկական ծառայության գործողությունները և հանձնարարականներ տվել հետագա աշխատանքների կազմակերպման ուղղությամբ: 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին