Կարևոր իրադարձություններ

Վաղարշապատի բաժին բերման ենթարկվածի խուզարկությամբ հերոին է հայտնաբերվել (տեսանյութ)

11 Դեկտեմբեր, 2020 21:09
Վաղարշապատի բաժին բերման ենթարկվածի խուզարկությամբ հերոին է հայտնաբերվել (տեսանյութ)

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի 57-ամյա մի բնակիչ թմրամիջոց է ապօրինի պահում և օգտագործում: Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո քրեական հետախույզները դեկտեմբերի 2-ին կասկածվողին բերման են ենթարկել ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Ոստիկանության տեղեկատվության համաձայն,  բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց է շագանակագույն փոշենման զանգված, նույն գույնի կոշտ զանգված, գդալ և ներարկիչներ։

 

Ըստ նրա` հայտնաբերվածը հերոին է, պահել է իր օգտագործման համար: Նշանակվել է փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին