Կարևոր իրադարձություններ

Քանդվել ու ապամոնտաժվել են ապօրինի շինություններ

11 Դեկտեմբեր, 2020 20:12
Հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան
Քանդվել ու ապամոնտաժվել են ապօրինի շինություններ
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հայտնաբերել է առանց համապատասխան թույլտվության իրականացվող շինարարության մի շարք դեպքեր:
 
Կուրղինյան փողոցի 38/6, Տիչինայի փողոցի հ.158 հասցեի հարևանությամբ քաղաքացիների ինքնակամ շինությունները ծառայության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու վարչական շրջանների աշխատակազմերի ուժերով քանդվել են:
 
Անդրանիկի փողոցի հ.26 շենքի հարևանությամբ էլ բնակիչն ավտոտնակը փորձել է երկհարկանի դարձնել: Ահազանգի հետքերով դեպքը կասեցվել է, ինքնակամ բարձրացրած կառույցն էլ ապամոնտաժվել: Մեկ այլ օրինախախտում էլ արձանագրվել է Անդրանիկի 10/3 հասցեում:
Սիլիկյան 9-րդ փողոց ապօրինի կառույցն էլ, բացատրական զրույցներից հետո, քանդվել է օրինախախտ քաղաքացու ուժերով:

 

Լրահոս

Դիտել ավելին