Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520,5

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,92
    7,18

Կարևոր իրադարձություններ

Զատուլինը Բաքվում ՀՀ-ի հասցեին հնչած արտահայտությունները վիրավորական է համարում նաև ՌԴ-ի համար

11 Դեկտեմբեր, 2020 19:36
Զատուլինը Բաքվում ՀՀ-ի հասցեին հնչած արտահայտությունները վիրավորական է համարում նաև ՌԴ-ի համար

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Հայաստանի հասցեին հնչեցված արտահայտությունները վիրավորական է համարում նաև Ռուսաստանի Դաշնության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Զատուլինն ասաց դեկտեմբերի 11-ին կազմակերպված Երևան-Մոսկվա առցանց քննարկման ընթացքում:

«Շքերթները, որոնք անցկացվում են, հանդիսանում են վիրավորական և նսեմացնելու փորձ ոչ միայն Հայաստանի ու հայ ժողովրդի, այլ նաև Հայաստանի դաշնակից Ռուսաստանի համար: Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ են, այդ պատճառով, այն, ինչ հնչել է այդ շքերթի ընթացքում, մասնավորապես Ադրբեջանի նախագահի հղումները և համեմատությունները Մեծ հայրենական պատերազմի ու Ղարաբաղի պատերազմի հետ, ֆաշիզմի դեմ պայքարի ու Ղարաբաղում իրականացված գործողության համեմատությունները, սրբապղծություն են, սուտ են և արժանի են ամեն տեսակի դատապարտման»,- ասաց Զատուլինը:

 

Բաքվի ռազմական շքերթի ընթացքում Ալիևը ԵրևանըՍևանը և Զանգեզուրը «ադրբեջանական տարածքներ» էր անվանելիսկ Էրդողանն ասել էրթե այս օրը «Էնվեր փաշայիՆուրի փաշայի և Կովկասի իսլամական բանակի զինվորների հոգու լուսավորման օրն է»:

Լրահոս

Դիտել ավելին