Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    623
    637

  • RUB

    7,01
    7,27

Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության ստորաբաժանումներում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնվել (տեսանյութ)

11 Դեկտեմբեր, 2020 18:17
Ոստիկանության ստորաբաժանումներում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնվել (տեսանյութ)

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման համատեքստում ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են հետևողականորեն իրականացնել բացատրական աշխատանք։

Արդյունքում, Արզնի գյուղում բնակվող 55-ամյա մի տղամարդ ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքում կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ ու 7․62մմ տրամաչափի 90 փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ բերել է Արցախից։

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Արտաշատում բնակվող 44-ամյա մի տղամարդ մարզային վարչությունում կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, նռնակ, նռնակի պայթուցիչներ, ինչպես և տարբեր հրազենների ու տրամաչփի 300-ից ավելի փամփուշտ։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Միջոցառումները շարունակվում են։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին