Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    623
    637

  • RUB

    7,01
    7,27

Կարևոր իրադարձություններ

Գնացեք բացճակատ. մեր կոչումն է պաշտպանել օրենքը, բայց պատմությունը չի ճանաչում ազգային շահին դեմ գեթ մի օրենք, որը պաշտպանելն արդար է. ոստիկանության պահեստազորի կապիտանը դիմել է ծառայակիցներին

11 Դեկտեմբեր, 2020 16:18
Հեղինակ՝ Վարդան Հովհաննիսյանը
Գնացեք բացճակատ. մեր կոչումն է պաշտպանել օրենքը, բայց պատմությունը չի ճանաչում ազգային շահին դեմ գեթ մի օրենք, որը պաշտպանելն արդար է. ոստիկանության պահեստազորի կապիտանը դիմել է ծառայակիցներին

Մեր պետականությունն ապրում է ծանրագույն ժամերը, լինել-չլինելու ջրբաժանին ենք, կյանքի ու մահվան, ստորացուցիչ պարտության ու փառահեղ հաղթանակի. քավ լիցի, Արցախյան վերջին պատերազմի կորուստներն անդառնալի էին, ավելին՝ պատրաստ եմ ուժերիս ներածին չափող լծվել հայրենիքի զարգացման սրբագույն գործին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության պահեստազորի կապիտան Վարդան Հովհաննիսյանը:

«Հարգելի ծառայակից ընկերներ, պարոնայք սպաներ: Ես արդեն որոշ  ժամանակ է, ինչ դուրս եմ եկել Ոստիկանությունից:

Մեր պետության հասակակիցն եմ, պետության, որին ծառայելու երդում ենք տվել, պետության, որին ծառայել ենք ու ծառայենք պիտի, բայց առանց որևէ մեկի ծառան դառնալու:

Մեր պետականությունն ապրում է ծանրագույն ժամերը՝ լինել-չլինելու ջրբաժանին ենք, կյանքի ու մահվան, ստորացուցիչ պարտության ու փառահեղ հաղթանակի. քավ լիցի, Արցախյան վերջին պատերազմի կորուստներն անդառնալի էին, ավելին՝ պատրաստ եմ ուժերիս ներածին չափող լծվել հայրենիքի զարգացման սրբագույն գործին։

Ես սպա եմ, ես երդվել եմ պաշտպանել պետությունը, իսկ պետությունն ինձ համար, վստահ եմ՝ նաև ամենքիդ, իշխանավորները չեն, պետությունը մեր հազարամյա պատմությունն է, Եռաբլուրն է ու Ծիծեռնակաբերդը, մեր ծնողներն ու երեխաներն են, մեր բարօրությունն է մեր երկրում, մեր ընտանիքներում։

Սակայն վերոհիշյալի վրա անկախ ամենից թքել անկարո՛ղ եմ, քամահրել ու չտեսնելու տալ ես չեմ կարող, հակառակ դեպքում պետք է դրժեմ տղամարդկային արժանապատվությունս, մարդկային բարոյականությունս:

Ինձ ճիշտ հասկացեք՝ պատիվ ունեմ և պատիվս թույլ չի տա: Վստահ եմ՝ պետությանը ծառայելու ու իշխանության ծառան լինելու ընտրությունը միայն բավարար է բոլորիդ անցնելու այն ուղին, որով անցնում եք այժմ դուք, թող որ բարդ ու փշոտ, ծանր ու հոգեմաշ, բայց իրավ ու արդարացի, վերջապես իմ կոչումն է պաշտպանել իրավունքն ու օրենքը, բայց չի ճանաչում մեր պատմությունը գրված կամ չգրված գեթ մի օրենք, որը դեմ է ազգային-պետական շահին ու արդար է դա պաշտպանելը։

Գնացեք արժանապատիվ և բացճակատ, գնացեք հանունի համար»,- գրել է նա։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին