Դեկտեմբերի 11-ին, ժամը 11:09-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատին գյուղի 16-րդ փողոցում այրվում է անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շատին գյուղի 16-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 2 հասցեում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:43-ին, մարվել՝ 13:47-ին: Այրվել է 100 հակ անասնակեր և մոտ 400 հակ՝ ջերմահարվել: