Կարևոր իրադարձություններ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 64 դեպք

11 Դեկտեմբեր, 2020 14:42
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 64 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման և ծեծի՝ 3-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, թմրամիջոցների մաքսանենգության ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու և ինքնիրավչության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու՝ 2, ավազակային հարձակման և կողոպուտի՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին