Կարևոր իրադարձություններ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար

11 Դեկտեմբեր, 2020 13:57
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

Լրահոս

Դիտել ավելին