Կարևոր իրադարձություններ

ԿԽՄԿ-ը նախատեսում է ավելացնել իր կազմը Լեռնային Ղարաբաղում

11 Դեկտեմբեր, 2020 13:14
ԿԽՄԿ-ը նախատեսում է ավելացնել իր կազմը Լեռնային Ղարաբաղում

Կարմի խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) նախատեսում է ընդլայնել Լեռնային Ղարաբաղում իր կազմի թվաքանակը, «ՌԻԱ Նովոստի»-ին  հայտնել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ մամուլի քարտուղար Էթերի Մուսայելյանը:

«Մենք գնահատում ենք տարածաշրջանի կարիքները, որոնք կարող են ԿԽՄԿ-ից պահանջել երկարաժամկետ միջամտություն: Մենք նախատեսում ենք ընդլայնել մեր հաստիքակազմը, որ հնարավորություն ունենանք ժամանակին և համարժեք արձագանքելու հումանիտարի կարիքներին, ինչպես նաև նոր միջոցառումներ սկսելու կարիքների վերաբերյալ մեր եզրահանգումների հիման վրա»,- ասել է Մուսայելյանը:

Նա նշել է, որ ԿԽՄԿ-ն արդեն արձագանքել է տարածաշրջանում մեծ թվով հումանիտար կարիքների՝ շինանյութ տրամադրելով վնասված տների վերականգնման համար և մարդկանց տրամադրել է մթերքներ, տաքացուցիչներ և հիգիենիկ հավաքածուներ:

 
 

Լրահոս

Դիտել ավելին