Կարևոր իրադարձություններ

Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը նույն թափով շարունակում են աշխատել. հաղորդագրություն

11 Դեկտեմբեր, 2020 13:10
Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը նույն թափով շարունակում են աշխատել. հաղորդագրություն

2020 թ․ նոյեմբերի 10-ին ստորագրված կապիտուլյացիոն հայտարարությունից հետո Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները նույն թափով շարունակում են իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ ամբողջ աշխարհում։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական Գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը վերականգնելու, գերիների եւ զոհվածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք արդեն իսկ վերաճում են կոնկրետ բանաձեւերի ընդունումների։

 

Լրահոս

Դիտել ավելին