Կարևոր իրադարձություններ

Երևան-Գորիս ճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զինծառայող է մահացել

11 Դեկտեմբեր, 2020 12:15
Երևան-Գորիս ճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զինծառայող է մահացել

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Երևան-Գորիս ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, մահացել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2001թ. ծնված Վրեժ Համլետի Մարտիրոսյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

 

 

Լրահոս

Դիտել ավելին