Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    522
    526,5

  • EUR

    620
    632

  • RUB

    6,97
    7,19

Կարևոր իրադարձություններ

Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի նիստին

11 Դեկտեմբեր, 2020 11:26
Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի նիստին

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 16-18-ը կմեկնի Բելգիայի Թագավորություն` մասնակցելու ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստին: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստին մասնակցելու նպատակով 2020 թվականի դեկտեմբերի 16-18-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Բելգիայի Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Արա Այվազյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին.
2) Քրիստիննե Գրիգորյանինը, Հակոբ Վարդանյանինը, Վարոս Սիմոնյանինը, Աննա Մազմանյանինը և Արթուր Մարտիրոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Սեդրակ Բարսեղյանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել համապատասխանաբար Սեդրակ Բարսեղյանի, Քրիստիննե Գրիգորյանի, Հակոբ Վարդանյանի, Վարոս Սիմոնյանի, Աննա Մազմանյանի և Արթուր Մարտիրոսյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը»,- ասված է որոշման մեջ:

Լրահոս

Դիտել ավելին