Կարևոր իրադարձություններ

Հրաժարական չի պահանջում. Ստեփանավանի քաղաքապետը այդ մոտեցումը ճիշտ չի համարում. «Ժամանակ»

11 Դեկտեմբեր, 2020 09:21
Հրաժարական չի պահանջում. Ստեփանավանի քաղաքապետը այդ մոտեցումը ճիշտ չի համարում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Նոյեմբերի 24-ից Ստեփանավանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արմեն Գրիգորյանն ասում է, որ ինքը ոչ միայն չի պահանջում վարչապետի հրաժարականը, այլ հայտարարում է, որ իշխանությունների կողքին է:

«Չեմ կարծում, որ այս ծանր վիճակում նման մոտեցումը ճիշտ է ընդհանրապես։ Հետպատերազմական վիճակում ենք գտնվում, լուրջ խնդիրներ ունենք, հազար հոգս ունենք հոգալու՝ և՛ քաղաքացիների, և՛ փախստականների, զոհվածների, վիրավորների ընտանիքներ կան»,- իր դիրքորոշումը այսպես է բացատրում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը:

Նա տեղեկություններ չունի իր ղեկավարած համայնքից մարդկանց գումարով կամ պարտադրանքով հանրահավաքի տանելու վերաբերյալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին