Կարևոր իրադարձություններ

Պահպանվող օբյեկտների թիվը կավելանա. ինչ է ենթադրում փոփոխությունը. «Ժամանակ»

11 Դեկտեմբեր, 2020 09:13
Պահպանվող օբյեկտների թիվը կավելանա. ինչ է ենթադրում փոփոխությունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունը նախատեսում է զգալիորեն ընդլայնել ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների ցանկը, և այդ պահպանությունը իրականացնել պետական բյուջեի միջոցներով:

2021թ. բյուջեով ֆինանսավորում է հատկացված 140 օբյեկտների պահպանության համար, մինչդեռ այդ ցանկում ներառված է 332 օբյեկտ:

Ենթադրվում է, որ այդ փոփոխության հետևանքով զգալիորեն կավելանա ոստիկանությանը հատկացվող ֆինանսավորման չափը: Լրացուցիչ օբյեկտների պահպանությունը կազմակերպելու համար անհրաժեշտ կլինի մեծապես ավելացնել ոստիկանության ծառայողների թվաքանակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին