Կարևոր իրադարձություններ

250000 դրամ՝ պատերազմի հետևանքով անշարժ գույքը կորցրած արցախցիներին

10 Դեկտեմբեր, 2020 23:33
250000 դրամ՝ պատերազմի հետևանքով անշարժ գույքը կորցրած արցախցիներին

Արցախի Հանրապետության քաղաքացիներին կտրամադրվի 250 հազար դրամ միանվագ աջակցություն, եթե նրանց բնակելի անշարժ գույքը պատերազմական ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով դարձել է բնակության համար ոչ պիտանի: Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Միջոցառմանը կարող են դիմել 2020 թ․ սեպտեմբերի 27-ի դրությամբ Արցախում հաշվառված և առնվազն 3 ամիս փաստացի բնակված չափահաս և անչափահաս քաղաքացիները։ Վերջիններիս դրամական աջակցությունը կտրամադրվի ծնողին, եթե նա միջոցառման շահառու է։

Պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիները, որոնք արդեն ստացել են ծրագրով նախատեսված 300 հազար դրամ աջակցությունը, այս միջոցառման շահառու չեն կարող դառնալ։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին