Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ը հաստատել է Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու մտադրությունը

10 Դեկտեմբեր, 2020 22:49
ՄԱԿ-ը հաստատել է Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու մտադրությունը

ՄԱԿ-ը պահպանում է Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու մտադրությունը և բոլոր կողմերին կոչ է անում առաքելության հնարավորինս շուտ ժամանման համար համագործակցել: Այս մասին այսօր հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը. փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Ավելի վաղ ՄԱԿ-ից հայտնել էին, որ տարածաշրջանի բնակիչների կարիքների գնահատման հարցով առաքելությունը Լեռնային Ղարաբաղ կժամանի դեկտեմբերի սկզբին, բայց դա դեռ տեղի չի ունեցել: Դյուժարիկի կարծիքով որևէ խնդիրներ չկան և մանրամասները դեռ քննարկվում են: 

«Ինչպես ես արդեն նշել եմ, մենք պատրաստ ենք բավարարել հակամարտություններից տուժած բոլոր անձանց հումանիտար կարիքները: ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության և այլ վարչությունների մեր գործընկերներն ներգրավված բոլոր կողմերի հետ աշխատում են, որպեսզի հումանիտար կարիքների անկախ գնահատումներ իրականացվեն»,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը

Նա հորդորել է բոլոր կողմերին համագործակցել ՄԱԿ-ի հետ, որպեսզի առաքելությունը հնարավորինս շուտ ժամանի:

 

Լրահոս

Դիտել ավելին