Կարևոր իրադարձություններ

Դժբախտ պատահար Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին. կա 2 զոհ

10 Դեկտեմբեր, 2020 22:22
Հեղինակ՝ ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
Դժբախտ պատահար Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին. կա 2 զոհ

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. 

 

Ճանապարհատրանսպորտային դժբախտ պատահար. Կա 2 զոհ
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 4կմ-ում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:
Անհապաղ դեպքի վայր են մեկնել ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման 2 խումբ:
Տեղում պարզվել է, որ «Սուզուկի վիտարա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ՌԴ խաղաղապահ զորակազմին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենային:
ՃՏՊ-ի հետևանքով «Սուզուկի վիտարա»-ի վարորդը և ուղևորը տեղում մահացել են: ԱԻ փրկարարներ ծառայողները նրանց մարմինները հանել են ավտոմեքենայից և տեղափոխել: Վերջիններիս ինքնությունը պարզվում է:
ԾԱՆՈՒՑՈՒՄ
Ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասի պատճառն անբարենպաստ եղանակային պայմաններն են: Մառախուղի, անձրևի կամ ձյունաթափի պատճառով ստեղծվում է անբավարար տեսանելիություն: Խնդրում ենք, ամենայն պատասխանատվությամբ հետևել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոններին:

 

Լրահոս

Դիտել ավելին