Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները բնակարանային գողություններ են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել է (տեսանյութ)

10 Դեկտեմբեր, 2020 22:08
Ոստիկանները բնակարանային գողություններ են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել է (տեսանյութ)

Դեկտեմբերի 8-ին ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները Վարդաշենի 6-րդ փողոցից, բնակարանային գողություններ կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման են ենթարկել Նոր Արմավիր գյուղի 18-ամյա մի բնակչի։
Ոստիկանությունում երիտասարդը խոստովանեց, որ 2019-2020 թվականներին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների 6 տներից, տան բակից և խանութից գողություններ է արել։ Հափշտակել էր կենցաղային իրեր, գունավոր մետաղներ, խանութի ապրանքներ և այլն։ Եվս 3 տնից փորձել էր գողություն անել, բայց իր կամքից անկախ՝ չէր կարողացել։
Հարուցվել է քրեական գործ։
Երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին ու ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է։

 

Լրահոս

Դիտել ավելին