Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    622,5
    634,5

  • RUB

    6,77
    7,02

Կարևոր իրադարձություններ

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ․ ԱԻՆ

10 Դեկտեմբեր, 2020 21:03
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ․ ԱԻՆ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Լոռու և Սյունիքի մարզերի, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան, Արագած քաղաքների, Նիգավան գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ, Շիրակի մարզի, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Աշոցքի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի մարզի Աշոցքի, Անիի, Ախուրյանի տարածաշրջաններում, Գյումրի, Արթիկ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան քաղաքներում, Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին