Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ վարչության անդամներին

10 Դեկտեմբեր, 2020 20:03
Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ վարչության անդամներին

Արցախի  նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 10-ին ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության վարչության անդամներին` միության նախագահ Կարմեն Ասլանյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։

Նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել միության անդամներին սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիային ակտիվ մասնակցության և հետպատերազմական ծանր շրջանի խնդիրների հաղթահարման գործընթացից անմասն չմնալու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են զորացրված և պահեստազոր անցած սպաների խնդիրները:

 

Լրահոս

Դիտել ավելին