Կարևոր իրադարձություններ

Քաղաքական կամքի առկայության դեպքում կարելի է ուղիներ փնտրել Հայաստանի և Ադրբեջանի շահերի համատեղման համար․ Զախարովա

10 Դեկտեմբեր, 2020 19:55
Քաղաքական կամքի առկայության դեպքում կարելի է ուղիներ փնտրել Հայաստանի և Ադրբեջանի շահերի համատեղման համար․ Զախարովա

Քաղաքական կամքի առկայության դեպքում կարելի է ուղիներ փնտրել Հայաստանի եւ Ադրբեջանի շահերի համատեղման համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան հավելել է, որ շնորհիվ Ռուսաստանի միջնորդական ջանքերի դադարեցվել է արյունահեղությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել փախստականների եւ ներքին տեղահանվածների վերադարձի, տնտեսական կապերի ապաարգելափակման մասին:

Նա հիշեցրել է, որ արդեն ստեղծվել է մարդասիրական արձագանքման կենտրոն, որը նախատեսված է Ադրբեջանին, Հայաստանին օգնություն տրամադրելու, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, բնակչության բնականոն կյանքի պայմանների ստեղծման համար: 

«Իրական նախադրյալներ են ստեղծվում երկու ժողովուրդների միջեւ երկխոսությունը հարթելու համար: Դա միակ հնարավոր ուղին է տարաձայնությունները հաղթահարելու համար: Օրակարգում պետք է լինի գործարարների, գիտնականների, լրագրողների շփումների ավելացումը: Այդ ամենը հնարավոր է պետությունների առաջնորդների քաղաքական կամքի առկայության դեպքում»,-ասել է Զախարովան:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին