Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Երևանի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցի բնակարաններից մեկում․ կան տուժածներ

10 Դեկտեմբեր, 2020 19:33
Հրդեհ Երևանի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցի բնակարաններից մեկում․ կան տուժածներ

Դեկտեմբերի 10-ին, ժամը 17:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցի 1 շենքի 6-րդ հարկում ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 18։28-ին, մարել՝ 18։59-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին