Կարևոր իրադարձություններ

Վարչապետը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ. անդրադարձ է եղել արցախյան հակամարտության շուրջ զարգացումներին և ստեղծված իրավիճակին

10 Դեկտեմբեր, 2020 19:04
Վարչապետը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ. անդրադարձ է եղել արցախյան հակամարտության շուրջ զարգացումներին և ստեղծված իրավիճակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։

Վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունները և ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ արցախահայությանը շարունակական հումանիտար օժանդակություն ցուցաբերելու համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել արցախյան հակամարտության շուրջ զարգացումներին և ստեղծված իրավիճակին:

 

Լրահոս

Դիտել ավելին