Կարևոր իրադարձություններ

Եվրամիությունը մտադիր է դոնորների համաժողով հրավիրել 2021թ․-ին՝ Արցախի վերականգնման և զարգացման նպատակով

10 Դեկտեմբեր, 2020 18:49
Հեղինակ՝ Հովսեփ Խուրշուդյան
Եվրամիությունը մտադիր է դոնորների համաժողով հրավիրել 2021թ․-ին՝ Արցախի վերականգնման և զարգացման նպատակով

«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՇՏԱՊ՝ լավ լուր․ Եվրամիությունը մտադիր է դոնորների համաժողով հրավիրել 2021թ․-ին՝ Արցախի վերականգնման եւ զարգացման նպատակով
Այսօր, Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի տարեկան առցանց համաժողովի վերջին օրվա ընթացքում, հանդես գալով «Անվտանգության մարտահրավերները ԱլԳ տարածաշրջանում 2020թ․-ին եւ դրանից հետո» պանելային քննարկմանը, որը վարում էր Թոմաս դե Վաալը, Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության (ԵՄ ԱԳՆ) Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ-ի ստորաբաժանման տնօրենի պաշտոնակատար Լյուկ Դեվինը կարեւորելով բոլոր փախստականների՝ իրենց տներ վերադառնալու անհրաժեշտությունը, նշեց, որ Եվրամիությանը անհրաժեշտ է ունենալ նախամուտք (access) արցախյան հակամարտության տարածքի ԲՈԼՈՐ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ հանդեպ։

Նույն քննարկման ընթացքում Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության գծով Գլխավոր վարչության (DG NEAR) գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան, նշելով, որ Արցախյան կոնֆլիկտի ընթացքում ԵՄ-ն շատ բան չէր կարող անել, սակայն նշեց, որ այժմ, կոնֆլիկտի ավարտից հետո, այդ մասնակցության հնարավորություններն ավելի մեծ են։ Նա հայտնեց, որ Եվրամիությունը պատերազմի հետեւանքների վերացման եւ Արցախի վերականգնման ու զարգացման նպատակով մտադիր է 2021թ․-ին դոնորների համաժողով հրավիրել՝ նշված ծրագրերը ֆինանսավորելու նպատակով։ Դա տեղի կունենա տեղում կարիքների համալիր գնահատելուց հետո։ Ադրբեջանից փորձագետ Լեյլա Ալիեւայի հարցին, թե արդյո՞ք այդ ֆինանսավորումը վերաբերելու է նաեւ Արցախի շուրջ 7 շրջաններին՝ Մատերնովան տվեց խուսափողական պատասխան, ասելով, որ դեռ վաղ է խոսել թե կոնկրետ որ շրջաններին է դա վերաբերելու։

Ուկրաինայից «Անալիտիկա» թերթի գլխավոր խմբագիր Հաննա Շելեստի ուղիղ մեղադրանքին, որ Եվրամիությունը որեւէ միջամտություն չիրականացրեց կանգնեցնելու համար պատերազմն Արցախում, այլ միայն այժմ է մտադրություն հայտնում ներգրավվելու վերականգնման աշխատանքներին, երբ այդ նույն գործով սկսել են զբաղվել Ռուսաստանն ու Թուրքիան, Մատերնովան հակադարձեց, որ Եվրամիությւոնը ՆԱՏՕ չէ, եւ անվտանգության ապահովումը այդ կառույցի խնդիրների թվում չէ եւ նման սպասելիքները ԵՄ-ից հիմնավոր չեն»։

 

Լրահոս

Դիտել ավելին