Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    622,5
    634,5

  • RUB

    6,77
    7,02

Կարևոր իրադարձություններ

Սահմանագծի Դավիթ Բեկի ուղղությունը հսկվում է ԶՈՒ անձնակազմի կողմից․ ՀՀ ՊՆ

10 Դեկտեմբեր, 2020 18:41
Սահմանագծի Դավիթ Բեկի ուղղությունը հսկվում է ԶՈՒ անձնակազմի կողմից․ ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 10-ին այցելել է 5-րդ բանակային զորամիավորում։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Սերյոժա Ստեփանյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել զորամիավորման խնդիրները, հետպատերազմյան ծառայողական առօրյան ենթակա ստորաբաժանումներում, նախանշել առաջիկա անելիքները: Հակիրճ վերլուծվել են նաև արցախյան պատերազմում զորամիավորման ենթակա զորամասերին առաջադրված մարտական խնդիրների կատարման արդյունքները։

Զորամիավորման հրամանատարի տեղակալն անդրադարձել է նաև Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի ղեկավարի հայտարարությանը, թե սահմանի տվյալ հատվածը հսկում են միայն գյուղերից եկած կամավորները, վստահեցնելով, որ առաջնագծի տվյալ ուղղության ողջ երկայնքով տեղակայված ԶՈՒ անձնակազմը կատարում է իր առջև դրված խնդիրները։

Լրահոս

Դիտել ավելին