Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանն իր գոյության ամբողջ ընթացքում առաջին անգամ ստացավ սեփական հաղթանակի տոն նշելու հնարավորություն․ Նաիրի Հոխիկյան

10 Դեկտեմբեր, 2020 18:04
Հեղինակ՝ Նաիրի Հոխիկյան
Ադրբեջանն իր գոյության ամբողջ ընթացքում առաջին անգամ ստացավ սեփական հաղթանակի տոն նշելու հնարավորություն․ Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ, լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանը իր գոյության ամբողջ ընթացքում առաջին անգամ ստացավ սեփական հաղթանակի տոն նշելու հնարավորություն:

Մենք Ադրբեջանին նվիրեցինք որպես պետություն կայանալու շատ կարևոր գործոն: Ադրբեջանի հանրությանն անհրաժեշտ էր այսպիսի օրը՝ ինքնահաստատվելու, որպես ժողովուրդ՝ մեկ քայլ առաջ անելու, ինքնության պատմություն գրելու համար:

Որպես անկախ սուբյեկտ՝ Ադրբեջանն, իհարկե, գոյություն չունի, այն Թուրքիայի կցորդն է, բայց դեկտեմբերի 10-ը դառնալով Ադրբեջանի հաղթանակի օր՝ այդ երկրի համար եղավ որպես պետություն կայանալու հսկայական քայլ»:

 

Լրահոս

Դիտել ավելին