Կարևոր իրադարձություններ

Մարտունեցի տղամարդը մոլորվել, անցել է սահմանը. ադրբեջանցիները նրան սպանել են

10 Դեկտեմբեր, 2020 17:10
Մարտունեցի տղամարդը մոլորվել, անցել է սահմանը. ադրբեջանցիները նրան սպանել են

Արցախի Մարտունի քաղաքի բնակիչ Արարատ Խաչատրյանը նոյեմբերի 30-ին մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, սակայն օրեր անց Կարմիր խաչի միջոցով սպանված վերադարձվել է։ Այս մասին տեղեկացրել է Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը։

Նա նշել է, որ քաղաքացին մոլորվել է նոյեմբերի 30-ին, երեկոյան 18։30-19։00-ի մոտակայքում։ Օրեր անց ԱԻՆ-ի և Կարմիր խաչի միջոցով դին հանձնել են, իսկ եղել է հուղարկավարությունը 3-4 օր առաջ։ Նա գնացել է ողջ-առողջ, այնուհետև գերեվարվել է, ինչից հետո դին են վերադարձրել։

 

Լրահոս

Դիտել ավելին