Կարևոր իրադարձություններ

Բաքվի շքերթի ընթացքում հնչած որոշ հայտարարությունների վերաբերյալ ԱԳՆ-ն պետք է հանդես գա համարժեք հայտարարությամբ․ Արման Բաբաջանյան

10 Դեկտեմբեր, 2020 16:34
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
Բաքվի շքերթի ընթացքում հնչած որոշ հայտարարությունների վերաբերյալ ԱԳՆ-ն պետք է հանդես գա համարժեք հայտարարությամբ․ Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է․

ԱԳՆ, ԱԺ, ԱԽ անսպառ անելիք կա: Եկեք նստենք, խոսենք, քննարկենք, անենք: Թե՞ էլի ամեն ինչ գիտեք:Այսօր Բաքվի շքերթի ընթացքում հնչած որոշ հայտարարությունների վերաբերյալ ԱԳՆ-ն պետք է հանդես գա համարժեք հայտարարությամբ, մեր երկրից տարածքային հավակնությունների կապակցությամբ անհապաղ պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ-ին:ԱԺ արտաքին հարաբերությունների, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի և ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովները համատեղ նիստ պետք է հրավիրեն: Միասնաբար պետք է կոորդինացնեն աշխարհի խորհրդրանների հետ գրոհ-աշխատանքը:ԱԺ-ն պետք է հանդես գա պատերազմի և մեր պահանջների և անելիքի վերաբերյալ ընդարձակ բանաձևով:Ռուսաստանում, Վրաստանում, Իրանում մեր երկրի դեսպանները պետք է արագ փոխվեն: Պետք է արմատապես վերանայել հարաբերությունները այդ ուղղություններով:Պետք է որակապես բարձրացնենք հարաբերությունները Եվրամիության, Վրաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի և արաբական աշխարհի հետ:Ռուսաստանի հետ պետք է շտկենք հարաբերությունների ներկա դեֆորմացված վիճակը: Այն պետք է դարձնենք փոխշահավետ և իրապես արժանապատիվ ու դաշնակցային:

Շարունակելի...
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին