Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,8
    7,05

Կարևոր իրադարձություններ

«Արմավիր» ՔԿՀ–ում դատապարտյալի հանձնուքում 930 հատ հոգեմետ դեղահաբ է հայտնաբերվել (լուսանկարներ)

10 Դեկտեմբեր, 2020 16:06
«Արմավիր» ՔԿՀ–ում դատապարտյալի հանձնուքում 930 հատ հոգեմետ դեղահաբ է հայտնաբերվել (լուսանկարներ)

Սույն թվականի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել քաղաքացի Կ.Մ.-ի կողմից դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ բերված հանձնուքը, որում առկա թթվասերի 2 տարաների գործարանային տեսքը կասկած է առաջացրել:

Արդյունքում տարաների միջից հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված, հոգեմետ հանդիսացող, դիազեպամ հիշեցնող 930 դեղահաբ: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը, փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Լրահոս

Դիտել ավելին