Կարևոր իրադարձություններ

Թեհրանը կոչ է անում տարածաշրջանի պետություններին կանխել ապակայունացման և անկարգությունների նոր կետերի ձևավորումը

10 Դեկտեմբեր, 2020 14:39
Թեհրանը կոչ է անում տարածաշրջանի պետություններին կանխել ապակայունացման և անկարգությունների նոր կետերի ձևավորումը

Նախօրեին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը  Twitter–ի իր միկրոբլոգում գրառում է կատարել․ «Պաշտոնական Թեհրանը ողջունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը»։ 

Զարիֆը նշել էր, որ արդյունավետ երկխոսություն է ունեցել  Ջեյհուն Բայրամովի հետ՝ երկու երկրների  հարաբերությունների խորացման,  մասնավորապես՝  պատերազմից տուժած տարածքների վերականգնման, Հարավ-Հյուսիս տրասպորտային միջանցքի և կասպիական էներգակիրների շուրջ։ 

Իրանի ԱԳ նախարարը ասել է, որ  Թեհրան այցի ընթացքում Ադրբեջանի արտաքին գործերի ղեկավարը  հանդիպել է նաև ԻԻՀ նախագահ  Հասան Ռոհանիի և Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ։

 Հանդիպման ընթացքում Իրանի ԱԱԽ քարտուղարն ասել է, որ   Թեհրանը կոչ է անում տարածաշրջանի պետություններին կանխել ապակայունացման և անկարգությունների նոր կետերի ձևավորումը: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին